Կազմակերպության մասին

• Ստեղծվել է 1989թ. փետրվարին` 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժի պատճառով հաշմանդամ դարձած երեխաներին ծառայություններ մատուցելու նպատակով:
• Գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն 1990 թվականին:
• Արհեստավարժ աշխատակազմի և բազմաթիվ կամավորների ուժերով շուրջօրյա ծառայություններ է մատուցում Հայաստանի հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին:
• Աջակցություն է ստանում ՀՀ նախագահական ֆոնդից, ՀՀ կառավարությունից, ազաբնակչությունից, սփյուռքահայ համայնքից և բազմաթիվ բարեգործական կազմակերպություններից, ինչպես նաև միջազգային և տեղական մասնավոր ընկերություններից:

Նպատակները

• նպաստել հաշմանդամների ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական վերականգնմանը
• օգտագործել սպորտը որպես միջոց ուժեղ մարմին և ուժեղ հոգի ձևավորելու համար
• հաշմանդամություն ունեցող անձանց մոտ զարգացնել անկախ կյանքի հմտություններ
• հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի պաշտպանություն
• հասարակության կրթում հաշմանդամների հիմնահարցերի ուղղությամբ
• հաշմանդամություն ունեցող անձանց մարդասիրական օգնության տրամադրում
• հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի ստեղծում
• նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրման գործընթացին:

Գործունեության ուղղությունները

1. Սոցիալական ծառայություններ
2. Սպորտ և ճամբարներ
3. Հասարակության կրթման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի պաշտպանության ծրագրեր
4. Աշխատանքային ուսուցում
5. Պրոթեզավորման ծառայություններ
6. Հրատարակումներ